Պոլսո Հայոց պատրիարքությունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ահազանգել է Ստամբուլի Բալաթ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցու պատերին ու դռան վրա արված գրությունների մասին, որոնք պարունակում են ատելության խոսք և ռասիստական բնույթի են:
Հայոց պատրիարքության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ հիշյալ գրություններն անգլերեն և արաբերեն են։ Թաղային խորհրդի անդամները, փետրվարի 23-ին ուշ երեկոյան նկատելով այդ գրությունները, անմիջապես տեղյակ են պահել Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանին։
Տեսագրությունը և նկարները ուղարկվել են ոստիկանության տարածքային բաժին։