Հասարակություն 

Սիրելի Զորավար մեզ կտակած` «Կիսատ մնացած գործը» դավաճանության պատճառով երկու անգամ 1994-ին և 2016-ին կասեցվեց. Փոստանջյան

«Անդրանիկի սուրը» մեր ձեռքին է, կտակը մեր սրտում

«Մեր օրերու անթագ արքան` ԱՆԴՐԱՆԻԿ, որ եղավ հայ մարտականության խորհրդանիշը և ավելի քան քառորդ դար ազատագրական պայքար մղեց և «իբրև արծիվ սավառնեցավ լեռնե լեռ», երբեք պարտություն չճանչցավ: Պատյանեն քաշված սուրը առանց այլևս ետ դրվելու, Անդրանիկի դյուցազնական ձեռքին մեջ կատարեց իր պարտականությունը մինչև հերոսի վերջին օրերը:

Անդրանիկի մահեն ետք հաղթական հայրենասերի սուրը գետին չինկավ, այլ իբրև հայ վրեժի և ազգային չիրականացման մեծ երազին խորհրդանիշը, կը մնա օդին մեջ առկախ, միշտ լուսավոր շրջանակով մը բոլորված:

«Գործս կիսատ մնաց»: Այս էր Անդրանիկի վերջին խոսքը: Հայ պայքարի և ազատամարտի խորհրդանիշ եղող Սուրը, որը միշտ բարձր մնաց Անդրանիկի և իր ընկերներուն ձեռքին մեջ, պետք է առաքինե ամբողջ ցեղը կրկնելու նվիրական երդումը, շարունակելու համար «Կիսատ մնացած գործը»:

Անդրանիկի հրեղեն սուրը Արարատեն մինչև Սասուն, Կիլիկիա երկարող խորհրդավոր աղեղի մը նման լուսաճաճանչ ճառագայթներ կարձակե մինչև գաղթաշխարհի հեռավոր անկյունները թափառող հայրենաբաղձ հոգիներուն:

Բավական հույս և բավական ջերմություն ունի ան` ցնցելու ամբողջ թմրած հոգիները և ցույց տալու անոնց ազատագրության արևոտ ճամփան»:
Լևոն Լյուլեճյան
Ֆրեզնո, 1973թ.

Սիրելի Զորավար մեզ կտակած` «Կիսատ մնացած գործը» դավաճանության պատճառով երկու անգամ 1994-ին և 2016-ին կասեցվեց:

Մոտ ապագայում պատյանեն քաշված սուրդ առանց այլևս ետ դրվելու, կատարելու է իր պարտականությունը:

«Կիսատ մնացած գործը» ունենալու հաղթանակ` հայոց հաղթական դրոշը շուտով ծածանվելու է մեր հայրենի բնօրրանի ազատագրված սուրբ հողերի վրա:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ` Զարուհի Փոստանջյան
25 փետրվարի 2019թ.
Երևան

 

Նույն շարքից