Ինչպես արդեն հայտնել ենք, City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն է, հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը:
Ցանկից տեղեկանում ենք, որ նվիրատուների թվում է նաև «օլիգարխների դպրոց» անունը ստացած Պուշկինի անվան համար 8 դպրոց, որը հիմնադրամին նվիրաբերել է 400,000.00 դրամ:
Հիմնադրամին գումար է նվիրաբերել նաև Ամերիկայի Հայկական Ավետարանչական Միությունը, որի փոխանցած գումարը հասնում է 1,303,200.00 դրամի:
Ցանկում կարելի է առանձնացնել նաև Հովհաննես Թումանյանի Թանգարանը, որի նվիրաբերած գումարի չափը հասնում է 100,000.00 դրամի, ինչպես նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալիկ Պետրոսյանի անվան հետ կապվող «ՄԱՊ» ՓԲԸ-ն՝ 500,000.00 դրամ: Ցանկում է նաև Հայաստանի Պարի Պետական Անսամբլը՝ 9,536,000.00 դրամով:
Հավելենք, որ հիմնադրամին գումար է փոխանցել նաև «Արմենակ Ուրֆանյան» Բարեգործական Հիմնադրամը՝ 50,000.00 դրամ: