Հասարակություն գլխավոր 

Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ

Քիչ առաջ լարված իրավիճակ էր ստեղծվել կառավարության շենքի մոտ: Գործադիրի շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող Գեղանիստ համայնքի բնակիչ Անդրանիկ Ադիլխանյանը բենզին լցրեց իր վրա և փորձեց ինքնահրկիզվել: Բարեբախտաբար տեղում գտնվող ոստիկանության աշխատակիցներին հաջողվեց կանխել հնարավոր ողբերգությունը:

Ադիլխանյանը բերման ենթարկվեց, իսկ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն ավելի ուշ հայտնեց, որ կհանդիպի նրա հետ:

Նույն շարքից