Գործարար Սամվել Մայրապետյանը Գերմանիայում վիրահատվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է նրա դատապաշտպան Կարեն Բատիկյանը:
«Վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, սակայն սա վիրահատության առաջին փուլն է: Կա նաև երկրորդ և երրորդ փուլը և վերջնական արդյունքում լեղապարկը պետք է հեռացվի»,-ասաց Բատիկյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից բուժման նպատակով: