«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարն արտասվել է «Բարսելոնայում» իր նախկին թիմակից Լեոնել Մեսսիի մասին հարցին պատասխանելու ժամանակ:
«Ինձ համար բարդ է խոսել Մեսսի մասին: «Բարսելանում» ամեն ինչ այլ կերպ էր, դրա համար էլ ինձ համար հեշտ չէ հիշել այդ մասին: Ամենաբարդ պահին, երբ ինձ աջակցություն էր պետք, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը մոտեցավ ինձ և ասաց՝ «Ես պատրաստ եմ օգնել քեզ»»,-Նեյմարի խոսքերն է մեջբերում AS-ը:
Նեյմարը նաև հիշել է, որ Մեսսին խորհուրդ է տվել իրեն չամաչել որևէ մեկից, այդ թվում նաև իրենից: