Նախապատրաստվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին հայտնում է Trend-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևային:
Աբդուլաևան նշել է, որ այս պահին կոնկրետ օր չկա հանդիպման համար: Աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են:
Նշենք, որ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը դեռ պաշտոնապես հանդիպում չեն ունեցել: