Հասարակություն 

Մահացած են գտել 1996 թվականին Ելցինի հաղթանակը կերտողներից մեկին

Իսպանիայում մահացած են գտել քաղաքագետ, NTV հեռուստաընկերության համահիմնադիր Իգոր Մալաշենկոյին: Այս մասին հայտնում է Կոմմերսանտը՝ հղում անելով իր աղբյուրին: Նախնական տեղեկություններով, 64-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել:

Նշենք, որ Մալաշենկոն 1996 թվականին եղել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի նախընտրական կամպանիայի ղեկավարներից մեկը: Նա գլխավորել է նաև Քսենյա Սոբչակի շտաբը, ով Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար պայքարում էր 2018 թվականին:

 

 

Նույն շարքից