Հասարակություն 

Որքան գումար են Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին փոխանցել Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը

City of smile «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցուցակը:

Ցանկում մասնավորապես նշված է, որ Ջավահիր Ծառուկյանը հիմնադրամին փոխանցել է  5,000,000.00 դրամ, «Գագիկ Ծառուկյան» ԲՀ-ն 2,000,000.00 դրամ: Ցանկում կա նաև Անահիտ Ծառուկանի անունը, ով հիմնադրամին փոխանցել է 5,000,000.00 դրամ:

Հիմնադրամի նվիրատուների ցանկում կա նաև ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունը: Մասնավորապես Ալեքսանյանների Ընտանիք բարեգործական հիմնադրամ հիմնադրամին փոխանցել է 10,000,000.00 դրամ, «Ալեքս Տեքստիլ» ՍՊԸ-ն՝ 2,000,000.00 դրամ: Նվիրատուների ցանկում կա նաև նախկին պատգամավոր անվան հետ կապվող «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն, որի նվիրատվության չափը կազմում է  3,000,000.00 դրամ:

 

Նույն շարքից