Առողջապահություն Քաղաքականություն 

ՀՀ առողջապահության նախարարը դիմել է Գլխավոր դատախազություն

analitik.am

 

ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը 17.01.2014թ. դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով, ուսումնասիրել Առավոտ օրաթերթի 19.12.2013թ. հրապարակված «Պետական պատվեր, թե համակարգված ատկատ» խորագրով հոդվածում նշված տեղեկությունները՝ ՀՀ առողջապահության նախարարությունում պետական պատվերի տեղադրման գործընթացում տեղ գտած ստվերային երևույթների վերաբերյալ և համապատասխան հիմքերի առկայության դեպքում, օրենքով սահմանված կարգով, ընթացք տալ:

Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից, ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված վերոնշյալ դիմումին ընթացք կտրվի Դատախազության կանոնակարգով սահմանված կարգով:

Հիշեցնենք, որ ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ Դերենիկ Դումանյանն անցած շաբաթ նաև հայտարարել էր, որ դիմելու է Գլխավոր դատախազություն և խնդրելու էր, որպեսզի դատախազությունն ուսումնասիրի ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությունը, թե բուժհաստատություններում «ատկատների» չափերը տատանվում են 5-10 տոկոսի սահմաններում։

Նույն շարքից