Հասարակություն 

Տնօրենը շարունակում է իր կեղծիքներով համեմված գործելաոճն ու շանտաժի ենթարկելը

Թիվ 19 պոլիկլինիկայում որևէ բան դեռևս չի փոխվել։
Հիշեցնեմ, որ 13.02.2019 թվականին տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ հարց ուղղեցի քաղաքապետին առ այն, որ 12.02.2019 թվականին լրացել է ավագանու 12.02.2014 թվականի որոշման 5 տարին՝ պոլիկլինիկան հանձնել հավատարմագրային կառավարման։ Փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը, հաստատելով ամենն ասաց, որ այո, լրացել է առաջին 5 տարին, երկրորդ փուլն էլ «պաուզայի» մեջ է։

Մի փոքր իրազեկում. Սամվել Սարգսյանը շարունակում է աշխատակիցներին շանտաժի ենթարկել և օրենք խախտել։ Ի դեպ, վերջինիս լիցենզիան լրացել է սեպտեմբերի 4-ին, բայց շարունակում է պաշտոնավարել։

Հիշեցնեմ, որ 14.09.2018 թվականին «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Երևանի ավագանու Լույս խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյան

https://www.facebook.com/photo.php?fbid=2158874644202994&set=a.447519135338562&type=3&theater

Նույն շարքից