Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այս տարվա ընթացքում պաշտոնական այցով կմեկնի Իրաք: Այս մասին Մակրոնը հայտարարել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ձեր հրավերով մոտակա ժամանակահատվածում պատրաստվում եմ այցելել Իրաք»,-ասել է Էմանյուել Մակրոնը՝ դիմելով Իրաքի նախագահին: