Բանգլադեշից Դուբայ թռչող ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել ինքնաթիռի ներսում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Նշվում է, որ ուղևորներից մեկը փորձել է առևանգել ինքնաթիռը, փոխանցում է «Daily Mail»-ը։
Հայտնի է, որ «Biman Bangladesh» ավիաընկերության ինքնաթիռն օդ է բարձրացել Դաքքայի օդանավակայանից, սակայն վայրէջք է կատարել Չիտտագոնգ քաղաքի «Շահ Ամանաթ» միջազգային օդանավակայանում: Վայրէջքից հետո բոլոր 142 ուղևորներն անվտանգ դուրս են բերվել ինքնաթիռից:
«Associated Press»-ի հաղորդմամբ՝ առևանգման մեջ կասկածվողը սպանվել է տեղի ուժայինների կողմից: