Մոլորակի վրա կան արգելված վայրեր, որտեղ նույնիսկ ամենահարուստ մարդկանց մուտքն արգելված է։ Ինչպես օրինակ ռազմական թաքստոցներ, խորհրդավոր գոտիներ, տարբեր լաբիրինթոսներ, և այս ամենն առաջացնում է շատ մեծ հետաքրքրություն:
Ներկայացնում ենք աշխարհում 10 վայր, որտեղ մարդկանց մուտքն արգելված է․
1.Օձ կղզի

Ատլանտյան օվկիանոսի ջրերում գտնվող Օձ կղզին շատ մոտ է Բրազիլիայի ափերին: Սա միակ վայրն է, որտեղ բնակվում է մոլորակի ամենավտանգավոր օձերից մեկը: Դրա տեսակի պահպանման համար կղզին փակվել է: Այնուամենայնիվ, արգելքի մասին որոշում կայացնելիս տեղի իշխանությունները մտածել են ոչ միայն վտանգված տեսակների, այլև այնտեղ այցելող մարդկանց մասին, քանի որ այս կղզի այցելությունը կարող է հղի լինել լուրջ հետևանքներով։ Հայտնի է, որ կղզու ամեն մեկ քառակուսի մետրի վրա կարող է հանդիպել առնվազն մեկ օձ:
2.Սերմերի համաշխարհային պահեստ

Այս մեծ բունկերը գտնվում է Նորվեգիայում: Դրա խորությունը հասնում է մինչև 140 մ, իսկ անվտանգության համակարգն իսկապես տպավորիչ է, քանի որ այստեղ են պահվում տարբեր մշակաբույսերի միլիոնավոր սսերմեր: Պահեստը ստեղծվել է լուրջ աղետների համար, որոնք կարող են կրել գլոբալ բնույթ: Նշվում է, որ յուրաքանչյուր երկիր այս պահեստում ունի իր սեփական խցիկը, որտեղ պահվում են հազվագյուտ սերմեր:
3.Ցին Հուանգի գերեզման

Ցին Հուանգ կայսեր գերեզմանը հայտնաբերվել է 1974 թվականին, երբ այն այդպես էլ չի բացվել, քանի որ դրա բացման դեմ պայքարել են բազմաթիվ ակտիվիստներ՝ վկայակոչելով այն փաստը, որ ժամանակի ընթացքում պեղումների համար գիտության և պատմության համար անգնահատելի նմուշներ կարող են քանդվել կամ վնասվել:
4.Սուրցեյ կղզի

Այս կղզին գտնվում է Իսլանդիային մոտ և առաջացել է մի քանի ստորջրյա հրաբուխների արդյունքում: Այն գոյություն ունի 1963 թվականից և ունի 3 քառակուսի կմ-ից ոչ ավելի տարածք: Դրա առաջացումը ոչ պակաս հետաքրքրություն է առաջացրել ամբողջ աշխարհի գիտնականների շրջանում: Սուրցեյ կղզին նաև վառ օրինակ է այն բանի, թե ինչպես է կյանքը ծնվել մեր մոլորակի վրա։ Եվ որպեսզի չխաթարվի այդ գործընթացը, օտարների համար մուտքն արգելված է:
5.Գոտի 51

Մինչև 2013 թվականն ԱՄՆ-ն ջանասիրաբար հերքում էր որևէ փաստ Գոտի 51-ի հետ կապված՝ պնդելով, որ իրենց երկրում այդպիսի վայր չկա: Սակայն այժմ սա մոլորակի ամենափակ և խորհրդավոր ռազմական բազան է: Այն գտնվում է Լաս Վեգասից 135 կմ հեռավորության վրա և հանդիսանում է իդեալական վայր ինչպես զորավարժությունների, այնպես էլ նոր զենքի մշակման և նոր ռազմական փորձարկումների համար: Չհաստատված տեղեկությունների համաձայն, գոտին ստեղծվել է օտարերկրյա ծագման տիեզերանավի վթարի վայրում, և այդ պատճառով նրանք փորձել են թաքցնել այն ամբողջ աշխարհից:
6.Սենտինելյան կղզի

Այս կղզին գտնվում է Հնդկաստանի ափերին և փակ է այնտեղ ապրող բնակիչների (ցեղերի) պատճառով: Հնդկաստանի կառավարությունը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ կղզում տեղի ունեցած ուժեղ ցունամիի ժամանակ իշխանությունների կողմից ուղարկված ինքնաթիռները ենթարկվել են հարձակման տեղի բնակիչների կողմից։ Դրանից հետո որոշում է կայացվել չմիջամտել նրանց կյանքին և փակել մուտքը դեպի կղզի։
7.Լասկո քարանձավ

Այս քարանձավը գտնվում է Ֆրանսիայում: Քարանձավի պատերին պատկերված են անսովոր և եզակի նկարներ, որոնք ավելի քան 17 հազար տարեկան են: Երկար ժամանակ Լասկոյի քարանձավը եղել է հրաշալի վայր էքսկուրսիաների համար, սակայն հետո պատերի վրա եղած նկարներն անհետացել են։ Նշվում է, որ հետագայում հնարավոր է եղել պարզել, որ պատճառը մարդու կողմից արտաշնչելու արդյունքում առաջացող ածխաթթու գազն է, այդ իսկ պատճառով քարանձավը փակվել է այցելուների համար:
8.Մորգան կղզի

Հարավային Կարոլինայի ափերում գտնվող այս կղզին բավականին վտանգավոր է և ստացել է Մորգան անունը: Այստեղ բնակվում են նույն տեսակի շուրջ 5 հազար կապիկ։ Եվ եթե ի սկզբանե այստեղ այցելողները վարակվում էին միայն հերպեսով, այժմ կապիկների այս տեսակի ամեն երկրորդը հանդիսանում է վտանգավոր հիվանդությունների կրողը:
9.Վատիկանի գաղտնի արխիվ

Հռոմի Պապն ունի աննախադեպ քանակությամբ գրականություն, որը ներառված է իր անձնական արխիվում և գտնվում է Վատիկանում: Նշվում է, որ գրքերով լցված դարակների երկարությունը հասնում է 90 կմ-ի: Տեղեկատվության համաձայն, որը, ցավոք, հնարավոր չէ հաստատել, գրքերի և նյութերի գրեթե կեսը ծիսակարգային գրականություն է, որը ձեռք է բերվել աշխարհի տարբեր անկյուններից:
10.Նիհաու կղզի

1864 թվականից ի վեր կղզին անցել է Ռոբինսոն ընտանիքի տիրապետության տակ, ովքեր թույլ չեն տալիս որևէ մեկին ապրել իրենց հետ: Այս կղզում բացակայում է ինտերնետային, հեռախոսային կապը, չկան ճանապարհներ, մեքենաներ և խանութներ: Էլեկտրականությունն արտադրվում է արևային վահանակների միջոցով։ Իսկ կղզուց հեռացած մերձավորները կարող են վերադառնալ միայն հրավերով: