Իրանի ԱԳ Նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է հրաժարականի մասին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Նախարարը շնորհակալություն է հայտնել 67-ամսյա աշխատանքի համար, ներողություն խնդրել, որ չի կարող շարունակել ծառայությունը և բոլոր թերությունների համար, որոնք եղել են իր պաշտոնավարման ժամանակ:
Ինսթագրամի իր էջում Իրանի ԱԳ նախարարի օգնական Աբբաս Մուսավին հայտարարել է, որ նախարարությունում չգիտեն Զարիֆի հրաժարականի պատճառները: Մուսավին նաև հաստատել է, որ Զարիֆի Ինսթագրամի էջը, որի օգնությամբ նա հայտարարել է հրաժարականի մասին, իրական է, ու այն հարձակման չի ենթարկվել:
ՌԻԱ Նովոստին շարունակում է, որ Զարիֆի պաշտոնանկության հարցն Իրանի խորհրդարանը քննարկելու է այսօր՝ փետրվարի 26-ին:
Ավելի ուշ որոշ լրատվամիջոցներ գրել են, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ընդունել է ԱԳ նախարարի հրաժարականը: Սակայն նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին կտրկանապես հերքել է այդ տեղեկությունները: