Հյուիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը գնացքով ժամանել է Վյետնամ: Այս մասին հայտնում է Yonhap-ը:
Գնացքը Կիմ Չեն Ընին հասցրել է մինչև Լոնգ-Սոն, որտեղից վերջինս ավտոմեքենայով շարժվել է դեպի մայրաքաղաք Հանոյ:
Կիմ Չեն Ընը Վյետնամ է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկրորդ հանդիպման համար: Գագաթնաժողովը տեղի է ունենալու փետրվարի 27-28-ին:
Երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարի հունիսին, Սինգապուրում:
