Զարդերի պատրաստման գործում աշխարհի լավագույն վարպետներից մեկը համարվող ստամբուլահայ Սևան Բիչակչին ձեռքի ժամացույցների բացառիկ հավաքածու է ստեղծել: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:
«Հայ ոսկերիչն առաջին անգամ ժամացույցների հավաքածու է ներկայացրել: Այն բաղկացած է 85 միավոր արվեստի իրական գլուխգործոցից: Հավաքածուի ստեղծման համար անհրաժեշտ է եղել մոտ 10 տարի»,-գրում է «Forbes»-ը:
Նշվում է, որ ժամացույցները ստեղծվել են հիմնականում ոսկուց ու արծաթից: Որոշ նմուշներ զարդարված են ադամանդներով և այլ թանկարժեք քարերով:
Ամենաթանկարժեք ժամացույցների գինը կարող է հասնել մինչև 2 միլիոն դոլարի: