Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն, ով այս օրերին գտնվում է Կոլումբիայում, հայտարարել է, որ հայրենիք է վերադառնալու այս շաբաթ: Այս մասին Գուայդոն խոսել է BioBio –ի հետ զրույցում:
Նշենք, որ Վենեսուելայի Գերագույն դատարանն արգելել էր Գուայդոյին լքել երկրի տարածքը, սակայն վերջինս փետրվարի 22-ին մեկնել է Կոլումբիա, որտեղ, լրատվամիջոցների պնդմամբ, հանիպում է ունեցել նախագահ Իվան Դուկեի հետ:
Հիշեցնենք, որ Խուան Գուայդոն իրեն Վենեսուելայի նախագահ հռչակեց հունվարի 23-ին: