«Իրոք նախկինում Հայաստանի բանակն, ինչ-որ առումով ունեցել է պաշտպանական բնույթ: Սակայն հիմա հոգեբանությունն ու մոտեցումները փոխվում են: Բանակը, որ միայն պաշտպանվում է, պարտվում է: Մենք չենք պատրաստվում միայն պաշտպանվել: Եթե խոսքը վերաբերի պատերազմական գործողություններին, մենք չենք հապաղելու»,-Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ճշտող հարցին, թե նշանակում է արդյո՞ք ասվածը, որ հայկական կողմը անցնելու է հարձակման, նախարար Տոնոյանն ասել է՝ իսկ ինչու ոչ: