Հասարակություն գլխավոր 

Կաթոլիկ եկեղեցու ամենաազդեցիկ կարդինալներից մեկին մեղավոր են ճանաչել սեռական ոտնձգության մեջ

Մելբուրնի դատարանը ավստրալացի կարդինալ, Կաթոլիկ եկեղեցում երբեմնի 3-րդ մարդ համարվող Ջորջ Պելլին մեղավոր է ճանաչել մանկահասակների նկատմամբ բռնության և սեռական ոտնձգության մեջ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Դատավճիռը կայացվել է անցած տարի դեկտեմբերի 11-ին, սակայն այդ մասին հիմա է հայտարարվում՝ ելնելով իրավաբանական հարցերից: Թե ինչ պատիժ է սպավում կարդինալին, հայտնի կլինի հաջորդ շաբաթ, սակայն արդեն վաղը հոգևորականը կարող է կալանավորվել:

Պելլը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեռ հայտարարություն չի տարածել վերոնշյալ թեմայով:

Նույն շարքից