Գլխավոր Իրավական 

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը երաշխավորագիր է ներկայացրել դատարանում Վահան Աբգարյանի համար

analitik.am

Ալֆա Բանկի համասեփականատեր Պյոտր Ավենը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վարդան Տողանյանը և մի քանի տասնյակ այլ անհատներ խնդրել են Մոսկվայի դատարանին ազատ արձակել Baring Vostok ընկերության գործընկեր Վահան Աբգարյանին: Այս մասին հայտնել է Աբգարյանի փաստաբանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Փաստաբան Ռուստամ Քուրմաևը նշել է, որ ՀՀ դեսպանը և մոտ 40 այլ անձինք երաշխավորագիր են ներկայացրել՝ խնդրելով դատարանին մեղմացնել  Աբգարյանի նկատմամբ խափանամն միջոցը:

Աբգարյանի պաշտպանական թիմի բողոքի քննման հարցով դատական նիստը պետք է տեղի ունենար փետրվարի 25-ին, սակայն հետաձգվեց և կայանալու է այսօր՝ փետրվարի 26-ին:

Վահան Աբգարյանը գործով անցնող մյուս ձերբակալվածների հետ մեղադրվում է 2,5 միլիորդ ռուբլի հափշտակման մեջ:

Նույն շարքից