Քաղաքական Միջազգային 

Պուտինը շնորհավորել է Էրդողանի 65 ամյակը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Պուտինը նաև շնորհավորել է Էրդողանի 65 ամյակը: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Պուտինը նշել է մեծ ներդրման մասին, որն ունի Էրդողանը Մոսկվայի ու Անկարայի հարաբերությունների զարգացման գործում:

Բացի դրանից, կողմերը քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են ապրիլին Մոսկվայում կայանալիք Ռուսաստանի և Թուրքիայի միջև բարձրագույն մակարդակում համագործակցության խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին:

Նույն շարքից