Հասարակություն գլխավոր 

Թուրքիայում չար լեզուները պնդում են, որ Էրդողանն իրականում Հայաստանից է. Ռուսական պարբերական

Ռուսական «Аргументы и Факты»  պարբերականը հոդված է հրապարակել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին, ով փետրվարի 26-ին դառնում է 65 տարեկան: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:

Հոդվածում մասնավորապես խոսվում է Էրդողանի քաղաքական կարիերայի, գործունեության, ինչպես նաև արմատների և ընտանիքի մասին:

«Թուրքիայում չար լեզուները պնդում են, որ Էրդողանն իրականում Հայաստանից է: Բանն այն է, որ Ստամբուլի Կուլակսիզ թաղամասը, որտեղ ծնվել է Թուրքիայի ապագա նախագահը, մինչև 1970 թվականը բնակեցված է եղել հայկական և հրեական սփյուռքի ներկայացուցիչներով»,-գրում է պարբերականը:

Նշվում է նաև, թե հենց Էրդողանը Վրաստան կատարած իր այցերից մեկի ժամանակ հայտարարել է, որ իր նախնիները եղել են վրացի-աջարացի, ովքեր Թուրքիան են տեղափոխվել Բաթումիից:

Նույն շարքից