Հասարակություն 

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը արքության աստիճանի է արժանացել

Այս առնչությամբ, Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գերաշնորհ Սրբազան Հայր,

Ի սրտե շնորհավորում ենք Ձեզ արքության աստիճանին արժանանալու առիթով՝ համարելով այն տարիների Ձեր վաստակի, աշխատասիրության, Հայրենիքի և մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ ունեցած Ձեր սիրո և անմնացորդ նվիրումի գնահատանքը: Մաղթում ենք անկոտրուն ոգով ու հավատարմությամբ շարունակել ծառայել առ ի լուսավորություն և ի բարօրություն հայ ժողովրդի և ի նպաստ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու: Խաղաղությունն ու ստեղծագործ աշխատանքն անպակաս լինեն Շիրակի թեմի առաջնորդից:
Որդիական խոնարհությամբ՝

Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի աշխատակիցներ»:

Նույն շարքից