Առողջապահություն Հասարակություն 

Հայաստանում արդեն արտադրվում են բարձրորակ բժշկական պարագաներ. Արսեն Թորոսյան

analitik.am

ՍՄՏ Բեսթ ընկերությունը առաջին անգամ Հայաստանում սկսել է բարձրորակ բժշկական պարագաների արտադրություն, որոնք այս պահին ներառում են բժշկական ներարկիչներ, արյան հավաքի համար նախատեսված տարաներ, ինսուլինային գրիչների ասեղներ և այլն։ Շուտով կավարտվի նաև նոր հոսքագծի տեղադրումը, որը թույլ կտա արտադրել տարբեր նշանակության և չափսերի կաթետրներ։ Ընկերության արտադրանքը սերտիֆիկացված է և համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին, իսկ ամբողջ արտադրանքը արտահանվելու է երկրից։

Ներդրողների հետ քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ շուտով նրանք ավելացնելու են ներդրումները և կառուցելու են նոր գործարան։ Ինչպես նաև խոսվեց հայկական շուկայում այս բարձրորակ արտադրանքի մրցունակության խթանման և պետական աջակցության մասին։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

Նույն շարքից