Վայոց Ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչներն իրենց հերթական շրջայցի ժամանակ նկատել են կովկասյան ընձառյուծին և նկարահանել նրան։ Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ ընձառյուծը նկարվել է մարդու կողմից։ Մինչ այս մենք կարողանում էինք այս չափազանց զգուշավոր կենդանուն տեսնել միայն ֆոտո-թակարդների միջոցով։ Պահպանենք մեր բնությունը, այն մեզ հիացնելու շատ հնարավորություններ ունի։
Հայաստանում առաջին անգամ մարդու կողմից ընձառյուծը է նկարվել /տեսանյութ/