Հասարակություն գլխավոր 

Հեղինակավոր մարդկանց երաշխավորագիրը չօգնեց. Մոսկվայի դատարանը չազատեց Վահան Աբգարյանին

Մոսկվայի դատարանն օրինական է ճանաչել Baring Vostok հիմնադրամի գործընկեր Վահան Աբգարյանի կալանքը: Այս մասին դատարանից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Աբգարյանը մեղադրվում է խարդախության մեջ:

Աբգարյանի նկատմամաբ խափանման միջոց կալանքը մնացել է ուժի մեջ, միջնորդությունը՝ մերժվել:

Վահան Աբգարյանի պաշտպանական թիմը միջնորդություն էր նրակայացրել 5 միլիոն ռուբլի գրավի դիմաց խափանման միջոց կալանքը փոխելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մոտ 40 անձ, այդ թվում նաև Ռուսաստանում ՀՀ դեսպանն ու Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Պյոտր Ավենը, անձնական երաշխավորագիր էին ներկայացրել՝ դատարանին խնդրելով ազատ արձակել Աբգարյանին:

Նույն շարքից