Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Reddit-ի օգտատերերի հետ խոսել է իր կյանքի մասին: Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն արդեն 7-րդ անգամ է նման զրույց ունենում:
Գեյթսն այս անգամ պատմել է իր անձնական կյանքի մասին, ինչպես նաև խոսել է այն մասին, թե ինչով է սիրում զբաղվել:
Մասնավորապես պարզ է դարձել, որ Բիլ Գեյթսը սիրում է բրիջ ու թենիսի խաղալ: Ինչ վերաբերում է հարցին, թե էլ ինչի կցանկանար հասնել իր կյանքում, միլիարդատերը նշել է, որ կցանկանար երեխաներն առողջ լինեին և հիվանդություններ չլինեին:
Ամերիկացի գործարարը խոսել է նաև իր կարողության մասին՝ նշելով, որ ունի անձնական օդանավ, հիանալի տուն, որն ունի մի սենյակ, որտեղ կա բատուտ երեխաների համար:
Օգտատերերը նաև պարզել են, որ Բիլ Գեյթսը սիրում է American Vandal սերիալը: