Հասարակություն 

Ես որդուս խոստանում եմ մինչև կյանքիս վերջ տեր կանգնել նրա ընտրությանը. Ապրիլյան պատերազմի հերոսի հայր

Երբ ես երբեմն մտովի, երբեմն բարձրաձայն խոսում եմ տղայիս հետ, անգամ փորձ չեմ անում նրան նախատելու: Այսօր՝ փետրվարի 26-ին, Ազատության հրապարակում ակցիայի ժամանակ հայտարարեց ապրիլյան պատերազմի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի հայրը՝ Ատոմ Զոհրաբյանը:

«Ես նրան մի բան եմ ասում՝ տղաս, ես ընդունում եմ քո ընտրությունը, հարգում եմ քո ընտրությունը, խոնարհվում եմ քո ու քո ընկերների ընտրության առաջ: Ես որպես ծնող, որպես հայր խոստանում եմ մինչև իմ ապրելիք օրերի վերջը ես տեր եմ կանգնելու քո ընտրությանը»,-նշեց Զոհրաբյանը:

Անդրանիկի հոր խոսքերով, հողը, որը ներծծված է հայի արյամբ, երբեք չի կարող սակարկման առարկա լինել. «Այդ հարցը մեզ համար լուծված է: Այն լուծել է հայ ազատամարտիկը, ֆիդային, զինվորը, կամավորականը, լուծել են իրենց կյանքի գնով: Դրանք մեզ համար սրբազան հայրենիք են, իսկ մարդիկ իրենց սրբությունները երբեք չեն զիջում»:

Նույն շարքից