Տնտեսություն Քաղաքականություն 

Մենք չենք պայքարում իշխանափոխության համար, մենք մարդու իրավունքների պաշտպանն ենք

analitik.am

«Ներկա եղա այդ հանրահավաքին: Իմ խնդիրն էր հասարակության պուլսը շոշափելը. այս առումով հասարակության քաղաքական զարկերակը տախիկարդիայի մեջ էր, ոչ մեկն այդքան մեծ քանակությամբ ժողովուրդ չէր սպասում: Այն, որ առկա է բարոյահոգեբանական վերելք, ապացուցեց այդ հանրահավաքը»,- անդրադառնալով հունվարի 18-ի համատեղ հանրահավաքին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

Մատնանշելով հանրահավաքի թերությունները՝ Հակոբյանը ողբերգական համարեց քաղաքական ուժերի ներկայացուցիչների կարգախոսները. «Առաջին՝ մենք չենք պայքարում իշխանափոխության համար, մենք մարդու իրավունքների պաշտպանն ենք: Ընդհանրապես՝ կենսաթոշակային կուտակային համակարգի հայտնագործումը կառավարության կողմից ոչ միայն տնտեսական հանցագործություն եմ համարում, այլ նաև ծաղրուծանակ ազգային արժանապատվությանը. այդ ո՞ւմ եք խաբում, այդ ո՞ւմ մայլեն եք քյանդրբազություն անում: 

Եվ ամենակարևորը՝ ԲՀԿ-ն ու Դաշնակցությունը տնտեսական աղետները ուղղում են վարչապետի վրա. պարոնայք, դրա փառաբանողը նախագահն է, ինչո՞ւ սլաքը նախագահի վրա չեն ուղղում: Ուրեմն պիղծ նպատակներ են հետապնդում»,- ասաց նա:

Մարքսիստի խոսքով՝ երիտասարդությունից հավաքված գումարը օտարվում է օտար երկրի կապիտալին, և դա է առաջին հակասահմանադրական քայլը: 

Նրա պնդմամբ՝ մինչդեռ այդ մասին ԲՀԿ-ն ու Դաշնակցությունը լռում են՝ համարելով, որ նախագահն իրավացի է, իսկ ամբողջ մեղքը վարչապետինն է. «Ես սա համարում եմ հանցագործ քաղաքականություն, իսկ այդ նախաձեռնությունն ու տարեցների համար անհանգստությունը համարում եմ պիղծ մտահոգություն»: 

Նույն շարքից