Քաղաքական 

Երեք հարց՝ քաղաքապետ Հայկ Մարությանին

«Հրապարակ» օրաթերթը ծանուցում է ստացել Երևանի քաղաքապետից` մեկ ամսվա ընթացքում հնգօրյա ժամկետում ազատել Բուզանդի հասցեում գտնող տարածքը, ինչպես նշված է ծանուցման մեջ` ելնելով Երևան համայնքի շահերից: Որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ երեք հարց ունեմ քաղաքապետ Մարությանին:

Եվ այսպես` հարց առաջին. «Հրապարակ» օրաթերթը մինչև 2020 թվականի փետրվարի 14-ը Երևանի ավագանու որոշմամբ ունի ոչ բնակելի տարածքն անհատույց օգտագործելու պայմանագիր, և ավագանու որոշում պայմանագիրը լուծարելու մասին` չկա: Եվ ուրեմն, ինչու՞ եք խախտում պայմանագիրը:

Հարց երկրորդ. Երևան համայնքի այդ ի՞նչ աշխարհացունց շահ է, որի իրականացմանը այդքան խանգարում է «Հրապարակ» օրաթերթի զբաղեցրած 90 քառակուսի մետր տարածքը:

Եվ վերջապես հարց երրորդ ու վերջին. պարոն քաղաքապետ, չե՞ք կարծում, որ Երևան համայնքի շահերը արդյունավետ սպասարկելու համար բոլորովին այլ քայլեր պետք է անել:

Նաիրա Զոհրաբյան

Նույն շարքից