Ղազախստանում պայթյուն է որոտացել 5 հարկանի բնակելի շենքում, կան զոհեր: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Նախնական տեղեկություններով, միջադեպի պատճառը գազի սարքավորումների հետ անզգույշ վարվելն է:
Ինչպես հայտնում են Ղազախստանի ԱԻՆ-ից, պայթյունի արդյունքում շենքի շքամուտքերից մեկի 4 հարկը փլուզվել են: Փլատակների տակից դուրս է բերվել 8 մարդ, նրանցից 2-ին՝ մահացած: Տուժածների վիճակը կայուն է: