Տնտեսություն Քաղաքականություն 

Իրանը կարող է տարածաշրջանի և միջազգային զարգացումների պատկերը փոխել

analitik.am

irates.am-ի հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում հայ-իրանական հարաբերությունների հնարավոր զարգացումներին»  «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանել է.

- Զարգացումները շատ հեռանկարային կարող են լինել, եթե Հայաստանի իշխանությունները վերջապես նախաձեռնողական քաղաքականություն դրսևորեն: Կարծում եմ՝ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի երկու երկրների նախագահների հանդիպում կազմակերպվի հայկական կողմի նախաձեռնությամբ: Վստահ եմ, որ իրանական կողմից այդ հետաքրքրությունը կա: Իսկ մենք, ելնելով մեր իրավիճակից, պարտավորված ենք քննարկել ոչ միայն տարածաշրջանային և երկկողմ հարաբերությունների խնդիրները մեր մերձավոր հարևանի հետ, այլև ԱՄՆ-Իրան, Իրան-Ռուսաստան հարաբերությունների նոր զարգացումները ու դրանց հնարավոր հետևանքները Հայաստանի համար: Խոսքը վերաբերում է թե՛ արտաքին քաղաքականությանը, թե՛ միջազգային տնտեսական ծրագրերում Հայաստանի ներգրավվածությանը, թե՛ էներգետիկ խնդիրներին, թե՛ գիտամշակութային կապերի զարգացմանը: Իրադարձությունների ընթացքը վկայում է, որ Իրանը որոշակի քայլերից և ժամանակից հետո կարող է տարածաշրջանի և միջազգային զարգացումների պատկերը փոխել:

Նույն շարքից