Տնտեսություն Քաղաքականություն 

Հայաստանի բոլոր կուսակցությունները ԿԳԲ-վերահսկողության տակ են

analitik.am

«Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը օգնեց հասկանալ, որ իրենք բոլորը ԿԳԲ-ի գործակալ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը:

«Ե՛վ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը: Լևոն Տեր-Պետրոսյանը 96-ին դեմքն ամբողջովին ցույց տվեց, իսկ 91-ին մենք արդեն գիտեինք: Մենք գիտեինք նրա ԿԳԲ-ի թիմն իրենից ինչ է ներկայացնում: Մարտի 1 նախաձեռնած Ռոբերտ Քոչարյանը ևս, դե, Սերժ Սարգսյանի մասին էլ չասեմ»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով՝ այն, որ Հայաստանի բոլոր կուսակցությունները ԿԳԲ-վերահսկողության տակ են, ժողովրդին չպետք է վհատեցնի:

Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի բանավեճին՝ Հայրիկյանն ասաց. «Ընդհանրապես, շատ թեմաներ են բերվում հասարակության ուշադրությունը շեղելու համար, քանի որ բազմաթիվ լրատվամիջոցներ կենտրոնացած են ԿԳԲ-ի վերահսկողության տակ: Բայց մի բան ասեմ. նրա ֆինանսական գործընկեր Տիգրան Սարգսյանը տարիներ շարունակ աշխատել է իր համար, հիմա նրան մեղադրել մտավոր ունակությունների համար՝ նշանակում է քեզ մոտ ինչ-որ բան այն չէ: Ընդհանրապես, մարդասպանը, Մարտի 1-ի կազմակերպիչը երևալու իրավունք չունի: Ով դրական առումով նրա անունը կտա՝ դավաճան է»,- նկատեց բանախոսը:

Հայրիկյանի խոսքով՝ կան Հայաստանում ուժեր, ովքեր հստակ դեմ են Մաքսային միությանը, բայց նրանց նկատմամբ վերապահում ունի. «Օրինակ, «Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները» կամ «Հանրապետությունը»: Բայց նրանց գործունեությունը մեր բուռն պայքարի ժամանակ ինձ հուշում է, որ այդ կուսակցությունների ներսում կան ԿԳԲ-ի գործակալներ, ովքեր իրենց մութ գործն անում են»:

Նույն շարքից