գլխավոր 

Մենք չենք վախենում. Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Դավիթ Տոնոյանին

Ադրբեջամնի ԱԳ նախարարությունը պատասխանել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ պատերազմական գործողությունների ժամանակ հայկական կողմը չի հապաղելու և անցնելու է հարձակման:

Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ նման հայտարարություններով Բաքվին հնարավոր չէ վախեցնել: Հարևան երկրի արտգործնախարարությունը Ղարաբաղյան գոյամարտում իրենց պարտությունը հիմնավորել է ներքին պառակտումներով՝ հավելելով, որ հիմա նման բան չի կարող լինել: Փոխանցում է Sputnik.az-ը:

Ադրբեջանական կողմ նաև փորձել է շարունակել մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, իբր իրենք խաղաղության են պատրաստվում, իսկ հայկական կողմը ագրեսոր է:

 

Նույն շարքից