Դատարանում շարունակվում են Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստերը: Քիչ առաջ, երբ ցուցմունք էր տալիս ՊՊԾ գնդի գրավման օրերին Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը, նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց: Դատավոր Մեսրոպ Մակյանը ստիպված ընդմիջում հայտարարեց: Խմբի կողմնակիցների խոսքերով, քաղաքացիական հագուստով ոստիկանները սադրում են իրենց, վիրավորում, ինչի արդյունքում էլ իրավիճակը լարվեց:
Լարված իրավիճակ՝ Սասնա ծռերի դատական նիստում, հայտարարվեց ընդմիջում /ուղիղ/