Տնտեսություն Քաղաքականություն 

Ես վստահ եմ, որ նոր համակարգը կաշխատի

analitik.am

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ՝ կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստան ներմուծելը կունենա միայն դրական արդյունք: Նրա հոմոզմամբ՝ աշխատավարձից գանձվող ավել 5 տոկոսը մեծ գումար չէ, և կարելի այն զոհաբերել ապահով ծերության համար: Ինչ վերաբերում է պայքարին, ապա նա ասաց, որ հունվարի 18-ին Ազատության հրապարակում հավաքվել էր 5-6 հազար հոգի, մինչդեռ կուտակաին կենսաթոշակը 250 հազարից ավելի մարդկանց գրպանների վրա է ազդում: «Ես վստահ եմ, որ նոր համակարգը կաշխատի: Պայքարողները ոչ թե թող դեմ լինեն, այլ պահանջեն էս բանն անեն, էն բանն անեն»,- ասաց նա:

Ահարոն Ադիբեկյանն ասաց նաև, որ տարիներ առաջ նույն բոյկոտով էին ընդունվում բանկերը, սակայն այժմ 1.5 մլն հայ ավանդ ունի բանկերում:

Ասուլիսի վերջում նա անդրադաձավ նաև Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեմային՝ ասելով, որ նա թիմ չունի, մերձավորները նրան չեն սիրոմ, այսինքն՝ վերադարձ չի լինի: «Նա կոպիտ է, խիստ, չզիջող: Քոչարյանն ունի ցավագին ինքնասիրություն, նրա վերադարձը նման է Անորսալի Ջոյի անեկդոտին»,- ասաց սոցիոլոգը:

Նույն շարքից