Հասարակություն 

Երեկ վարչապետի ընտանիքի անդամներից ևս մեկը մամուլին փորձեց դասեր տալ. Սաթիկ Սեյրանյան

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը կարծում է, որ լրատվամիջոցներին փորձելով իրենց զբաղեցրած տարածքներից հանել, իշխանությունները շարունակում են նույն քաղաքականությունը, ինչ սկսել են ամիսներ առաջ՝ իշխանափոխությունից հետո:

«Այս ամենն իշխանությունների վարած նույն տրամաբանության շրջանակներում է, ինչ մամուլի նկատմամբ տեղի է ունենում իշխանափոխությունից հետո մինչ օրս. հայտարարություններ, գրառումներ, հոխորտանքներ, մամուլի դեմ արշավ։ Սա ես դիտարկում եմ այդ քայլերից մեկը»,-ասաց Սեյրանյանը։

Նա նշեց, որ ո՛չ միայն Բուզանդի 1/3 հասցեում գտնվող լրատվամիջոցների, այլ նաև Իսահակյան 28 հասցեի և Մամուլի շենքում տեղակայված լրատվամիջոցներն էլ նման «սև» թուղթ ստացել։

«Շատ հետաքրքիր է նկատել, որ երեկ վարչապետի ընտանիքի անդամներից ևս մեկը մամուլին փորձեց դասեր տալ ու դեղին անվանել լրատվամիջոցներին, որոնք քննադատում են իրենց ընտանիքին։ Շատ զավեշտալի էր կարդալ»,-ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Աղբյուրը՝ Aysor.am

Նույն շարքից