ՌԴ պետդումայի պատգամավոր «Արդար Ռուսաստան» խմբակցության անդամ Միխաիլ Եմելյանովը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չպետք է դրական տեղաշարժերի սպասի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:
Ռուսաստանցի պատգամավորի խոսքերով, հակամարտության կարգավորման դեպքում Արևմուտքը Կովկասում կկորցնի իրավիճակի վրա ազդելու օջախները, իսկ Ռուսաստանն ու Թուրքիան կդառնան տարածաշրջանի գլխավոր խաղացողները:
Նշենք, որ այս օրերին Ռուսաստանում է գտնվում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: