Այս հանդիպման ընթացքում մենք լավ համաձայնություններ ենք ձեռք բերել տարբեր ուղղություններով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Ռոհանին նշել է, որ Հայաստանի հետ Իրանը միշտ բարիդրացիական հարաբերություններ է ունեցել՝ հույս հայտնելով, որ նոր իշխանությունների օրոք դրանք առավել կզարգանան:
Իրանի նախագահը նաև իր երկրի անունից գոհունակություն է հայտնել Հայաստանի դիրքորոշման կապակցությամբ՝ կապված Իրանի նկատմամբ, իր խոսքերով, անարդար պատժամիջոցների հետ. «Մենք մեր երկրների աշխատանքները պետք է առաջ տանենք ըստ մեր երկրների շահերի և թույլ չտանք որևէ երրորդ երկրի միջամտել այդ համագործակցությանն ու աշխատանքներին»:
Մանրամասն՝ տեսանյութում