Այսօր՝ փետրվարի 27-ին, Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստի ժամանակ ցուցմունք տվեց ՊՊԾ գնդի գրավման գործով որպես տուժող անցնող Արաբկիրի նախկին ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Հրաչյա Խոստեղյանը, ով նշեց, որ ՊՊԾ գնդի տարածք ժամանելուց հետո ինքը վիրավորվել է և հոսպիտալացվել. «Ժամը 7-ի կողմերը ոստիկանության զրահամեքենան շարժվեց դեպի ՊՊԾ գնդի տարածք և դիմացից կրակոցների ձայներ լսվեցին, արդյունքում ես ինքս աջ քունքային հատվածում բեկորային վնասվածք ստացա, տեղափոխվեցի «Մուրացան» հիվանդանոց՝ բուժօգնության»:
Նախկին ոստիկանապետը չի հիշում, զրահամեքենան կրակել է, թե՝ ոչ:
Խոստեղյանը նշեց, ինքն իրեն տուժող ճանաչում է: Իսկ ինչ վերաբերում է խմբի անդամների նկատմամբ համաներման որոշումը տարածելուն, տուժողն ասաց, որ դեմ է: