Գլխավոր Իրավական 

Ադրբեջանի դատարանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին

analitik.am

Գյանջայի դատարանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Ղազարյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Կարեն Ղազարյանի՝ հայ-ադրբեջանական սահմանը հատելու մասին ավելի վաղ հայտարարություններով էին հանդես եկել ՈստիկանությունըՄԻՊ-ը, Պաշտպանության նախարարը:

Ղազարյանի անհետացումից հետո ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ նա զինծառայող չէ և չի ծառայել բանակում:

Հայտարարությամբ հանդես էր եկել նաև ոստիկանությունը, որում մասնավորապես ասված էր.

«Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:

Հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է:

Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»։

Նույն շարքից