Մոսկվայի № 67 դպրոցում զանգավածային ծեծկռտուք է տեղի ունեցել 3-րդ դասարանի աշակերտուհիների միջև, ինչի արդյունքում կա երեք հոսպիտալացված:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել դասամիջոցի ժամանակ, դրան մասնակցել է 5 աշակերտուհի: Որպես միջադեպի պատճառ նշվում են լարված հարաբերությունները միմյանց միջև:
Այս պահին հիվանդանոցում շարունակում է մնալ երկու աշակերտուհի:
Դպրոցի տնօրենը հայտարարել է, որ դասղեկը, ով ներկա չի եղել միջադեպին, խիստ պատժվելու է:
Հավելենք, որ աշակերտուհիներից մեկը վնասվածք ունի գլխի շրջանում, մյուսները՝ որովայնի: