Քաղաքական 

ԲՀԿ նախագահը եղել է, կա ու լինելու է կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը. Տ. Ուրիխանյան

Այսօր հրավիրած ասուլիսում մարքսիստ Դավիթ Հակոբյանը տեսակետ էր հայտնել, որ ԲՀԿ առաջիկա համագումարում կուսակցապետ կընտրվի ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 

 ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «ԲՀԿ նախագահ եղել է, կա ու լինելու է կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, ուստի հավերժ երիտասարդ մարքսիստին կարող եմ ընդամենը` բարեկամաբար խորհուրդ տալ՝ իր երկարաշունչ վերլուծություններն անելիս առնվազն` ԲՀԿ-ի մասով հավատարիմ մնալ մարքսիզմի հիմնարար սկզբունքներից մեկին՝ ռեալիզմին»:

Նույն շարքից