Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը «Эхо Москвы»-ի հետ զրույցում մեկնաբանել է Բաքվում հակահայկական երթին ռուսաստանցի խորհրդարանականների մասնակցությունը:
Տողանյանը մասնավորապես նշել է դժգոհության մասին, որն ունի հայկական կողմը տեղի ունեցածի մասով. «Երթը կրել է ակնհայտ հակահայկական բնույթ և նպատակ ունի խախտել տարածաշրջանում վստահությունը:
Մեզ համար անհասկանալի է, թե ինչու են խորհրդարանականները մասնակցել երթին, ինչին են նրանք իրեն սոլիդարությունը հայտնում Բաքվում և ինչ «առաքելությամբ» են մասնակցում նման ակցիաների, որոնք մաս են կազմում առանձին երկրի քարոզչական կապմանիային:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մենք ցանկանում ենք կամուրջներ կառուցել, ունենալ անկեղծ դաշնակցային հարաբերություններ և հույս ունենք, որ մեր ռուսաստանցի գործընկերները համապատասխան գնահատական կտան խորհրդարանականների մասնակցությանը լավ կազմակերպված հակահայկական շարժմանը, որի նպատակն է անվստահություն ու չհասկացվածություն սերմանելը»,-ասել է դեսպանը: