Քաղաքական 

Հարստությունը պետք է ծառայի մարդկությանը, այլ ոչ կառավարություններին.Հռոմի Պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դիմել է Դավոսում Միջազգային տնտեսական համաժողովի մասնակիցներին՝ կոչ անելով ապահովել եկամուտների առավել արդար բաշխում՝ ելնելով հասարակ մարդկանց շահերից:

«Կցանկանայի ընդգծել զանազան քաղաքական ու տնտեսական սեկտերների կարեւորությունը համընդհանուր մոտեցման առաջխաղացման հարցում: Չի կարելի թույլ տալ, որ հազարավոր մարդիկ նախկինի պես ամեն օր քաղցից մահանան»,-ասվում է նրա հայտարարությունում, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նա ընդգծել է, որ «հարստությունը պետք է ծառայի մարդկությանը, այլ ոչ կառավարություններին»:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին շվեյցարական Դավոսում կկայանա Համաշխարհային տնտեսական համաժողովի 44-րդ նստաշրջանը:

Նույն շարքից