Քաղաքական 

Բախումներ Կիեւի կենտրոնում. Երիտասարդ է մահացել

Կիեւում Գրուշչեւսկի փողոցում ցուցարարների եւ ուժայինների միջեւ բախումների ժամանակ, մարզադաշտի 13 մետրանոց սյան վրայից մի երիտասարդ ակտիվիստ է վայր ընկել եւ մահացել հիվանդանոցում:

Նրա մահվան մասին տեղեկատվությունը հաստատել են Մայդանի ինքնապաշտպանության շտաբից: Ներկայումս մահացածի անունն անհայտ է, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

Հաղորդվում է, որ երիտասարդը մասնակցել է ուժայինների դեմ «Մոլոտովի կոկտեյլներով» հարձակմանը: Երբ «Բերկուտի» մարտիկները բարձրացել են սյունաշարքի վրա, երիտասարդը չի հասցրել փախչել եւ 13 մետր բարձրությունից վայր է ընկել:

Հիշեցնենք, որ Եվրոմայդանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումները շարունակվում են հունվարի 19-ից:

Նույն շարքից