Սպորտ Բարի օր 

Մխիթարյանն ու Լուիս Սուարեսը երեկոյի հերոսներն են

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Արսենալը» Հենրիխ Մխիթարյանի գոլի և գոլային փոխանցումների շնորհիվ կարողացավ պարտության մատնել «Բորնմութին»:

Հայաստանի ազգային հավաքականի ավագի գոլային փոխանցումներից հետո գոլի հեղինակ դարձան Պյեր Էմերիկ Օբամեյանգը և Կոլաշինացը:

Խաղն ավարտվեց լոնդոնցիների հաղթանակով՝ 5:1 հաշվով: Մխիթարյանը խաղաց 63 րոպե:

Երեկոյի զարդը սակայն «Ռեալ»-«Բարսելոնա» հանդիպումն էր: Այս անգամ Էլ կլասիկոն տեղի ունեցավ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի շրջանակներում: Սա իսպանական գրանդերի երկրորդ հանդիպումն էր, առաջին ավարտվել էր 1:1 հաշվով: Պատասխան խաղում կատալոնացիները հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտության մատնեցին սերուցքայիններին: Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը: Մեկ գոլ էլ իր հաշվին գրանցեց Ռաֆայել Վարանը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը:

Նույն շարքից