ԱՄՆ Կոնգրեսում հետախուզական ծառայություններից տեղեկություններ են պահանջել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եկամուտների և ունեցվածքի մասին: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով ներկայացուցիչների պալատի անդամ Էլիզա Ստեֆանիկին:
Ստեֆանիկը և նրա գործընկեր Վալ Դեմինգը օրենսդրական նախաձեռնություն են պատրաստել, որը պահանջում է հետախուզությանը տեղեկություններ հավաքել ՌԴ նախագահի, վերջինիս կողմնակիցների ունեցվածքի, ինչպես նաև գաղտնի ցանցերի մասին, պատրաստել զեկուցագիր և այն ներկայացնել Կոնգրեսին:
Օրինագիծը պատրաստվել է կապված այն պնդումների հետ, թե Ռուսաստանը փորձել է վնասել ամերիկյան դեմոկրատիային: