Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հայտարարել է, որ Հայաստանի նոր իշխանություններ տարօրինակ քաղաքականություն են վարում արցախցիների նկատմամբ, ինչն իրեն տխրեցնում է: Այս մասին գրում է Ռուսարմինֆոն:
«Ես մտերիմ ընկեր ունեմ, նրա անունը Սեյրան է: Նա Հայաստան է տարել միլիարդի հասնող ներդրում: Սեյրանը հայրենասեր մարդ է: Նա արմատներով արցախցի է, երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, ապա՝ Դուբայում, նա սուրբ մարդ է, ով հսկայական գումարներ է ներդրել Արցախում և Հայաստանում: Սեյրանը շատ է սիրում իր հայրենիքը: Հիմա նրան թույլ չեն տալիս իր նախագիծն իրականացնել և դա միայն այն պատճառով, որ նա Արցախից է»,-հայտարարել է Սոլովյովը՝ հավելելով, որ մարդկանց պետք չէ վերաբերվել ըստ նրանց ծննդավայրի:
Լրագրողի խոսքերով, ինքը չի կարող հավատալ, որ ՀՀ նոր վարչապետը կարող է գիտակցաբար նման բան անել, քանի որ այն հակասում է բոլոր այն սկզբունքներին, որոնք վերջինս ավելի վաղ բարձրաձայնել է: